▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուգաչովան շատ համեղ կոտլետներ էր պատրաստում իմ և հորս համար. հարցազրույց Վալերի Լեոնտևի որդու հետ

Էներգիայով լեցուն. կյանքը, մարդկանց սիրող Ալեքսանդր Բոգդանովիչը` Վալերի Լեոնտևի որդին, Asekose.am-ի լրագրողի հետ զրույցում պատմել է իր երգարվեստի, հայտնի հայրիկի, Պուգաչովայի կոտլետների և բազմաթիվ այլ թեմաների մասին:

-Ալեքսանդր,  Վալերի  Լեոնտևի պես հայր  ունենալն  պարտավորեցնո՞ղ է:

-Իհարկե, չէ՞ որ պետք է արժանի լինես նրա զավակը  կոչվելուն: Բացի  դրանից շատերը, հատկապես` Վալերի  Յակովլևիչի  երկրպագուհիները նախանձում  են  ինձ,  քանի  որ  տարիներ շարունակ երազում էին  նրանից  որդի ունենալ:  Խենթ  երկրպագուհիները  Վալերի Յակովլևիչին նույնիսկ  առաջարկում  էին հիվանդանոց  գնալ և հանձնել իր սերմնահեղուկը:

-Իսկ ինչպե՞ս  էր Ձեր մորը  հաջողվել գրավել նրան:

-Մայրս օպերային երգչուհի էր  և  պատահական հանդիպել էր Վալերի  Յակովլևիչին   Մոսկվայում հյուրախաղերի ժամանակ:

-Ձեր հոր մասին  խոսում եք բավականին պաշտոնական, ավելին` հանրությանը  չեք ներկայանում  «Լեոնտև»  ազգանունով,  ինչու՞:

-Մեր հարաբերությունները  պաշտոնական  չեն,  20 տարի աշխատել  եմ  հորս  հետ: Թեև կրում եմ նրա  ազգանունը, սակայն չցանկացա ներկայանալ  «Լեոնտև»  ազգանունով, որովհետև  հասկանում էի, որ  նման  երկրորդ լեգենդ  չի կարող  լինել և  ես  չեմ կարող  գերազանցել նրան:

-Իսկ ինչո՞վ եք զբաղվում:

-Երգում եմ  սիրո և կանանց մասին, ինչպես նաև նկարահանվում եմ ֆիլմերում: Դեռևս ինձ կարող  եք  տեսնել միայն էպիզոդիկ դերերում:  Թեև իմ արտաքինով, երբ հայտնվում եմ տեսախցիկների  առաջ միանգամից դառնում  եմ գլխավոր  հերոս: Վերջերս  նկարահանվել եմ  Ֆյոդոր  Բոնդարչուկի և Ռենատ  Դովլատովի  ֆիլմերում:  Որպես կանոն  հանդես եմ  գալիս օլիգարխների  կերպարներում:

-Դուք  Ձեզ  ավելի  շատ երգի՞չ,  թե՞  դերասան  եք համարում:

-Ես  առաջին հերթին  երգիչ եմ:

 -Այդ դեպքում ինչու՞  Ձեզ չենք տեսնում մեծ բեմերում:

-Որովհետև ես չեմ կարող մրցակցել երիտասարդ  երգիչ-երգչուհիների  հետ: Եվ դա պայմանավորված է այն բանով, որ  չունեմ պրոդյուսերական աջակցություն և գումար:  Իսկ ավելի  տարիքով  արտիստներից, օրինակ`  Լոլիտան, հաջող ամուսնացել է, նույն Ֆիլիպ Կիրկորովը համերգների սակավության պատճառով,  գումար է  աշխատում ֆիլմերում նկարահանվելով:

-Սակայն եկեք չմոռանանք,  որ Դուք էլ նշանավոր հայր  ունեք, ում հետ կարող  եք հանդես գալ զուգերգով:

-Հայրս  զուգերգով հանդես  գալու վերաբերյալ  ասում է,  որ  վաղ է, պետք է  դեռ արժանանամ հանդիսատեսի  սիրուն:

-Ստացվու՞մ  է,  որ  նա   Ձեր առաջմղման հարցում չի աջակցում  Ձեզ:

-Նա թույլ է  տալիս կատարել իր երգերը, տրամադրում է    ձայնագրման անվճար ստուդիաներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Իսկ ինչպիսի՞նն են  Ձեր  և  Լեոնտևի  ներկայիս հարաբերությունները:

-Ժամանակին  ավելի  լավն էին, քան  հիմա:  Մեկ տարի  առաջ  հորս  բնակարանը  կողոպտել  էին: Նա կասկածում  էր,  որ  ես  այդ  ամենի հետ  կապ  ունեմ, թեև  հետագայում ինձնից  ներողություն խնդրեց,  սակայն նստվածքը  մնաց:

-Ձեր հայրը հայտնի է նաև  իր աստղային ընկերներով:  Դուք  ի՞նչ  հարաբերություններ ունեք  ռուսական շոու-բիզնեսի  աստղերի  հետ:

Ես  շատ  լավ հարաբերություններ  ունեմ  հորս  գործընկերներից  Ալլա  Պուգաչովայի, Իրինա  Պոնորովսկայայի,  Լոլիտայի,  Իրինա  Ալեգրովայի հետ:  Ի  դեպ, Ալլա  Պուգաչովան  հրաշալի տնային տնտեսուհի է:  Նա հիանալի  կոտլետներ է  պատրաստել  իմ և  հորս  համար:

-Որքան  տեղյակ  եմ Հայաստանում եք փակ երեկույթներին  մասնակցելու նպատակով,  այդպե՞ս է:

- Այո, մասնակցել  եմ  ամանորյա  փակ երեկույթների,  որոնցից մեկի  ժամանակ ոչ միայն երգել, այլև`  հանդես եմ եկել  Ձմեռ պապիկի կերպարով:

Սակայն առաջին անգամ Հայաստանում եղել  եք 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի ժամանակ, ի՞նչը Ձեզ ստիպեց այն ժամանակ  գալ Հայաստան:

-Այդ շրջանում  աշխատում էի ռեստորաններից մեկում  և բավական մեծ պաշտոն էի  զբաղեցնում,  ուղղակի սրտիս թելադրանքով, որոշեցի գալ և օգնել: Չմոռանանք, որ այն տարիներին ամեն  ինչ  այլ էր, բոլորն  անկախ ազգությունից ընկերություն էին անում:

Ներկայացվող տեսանյութերից մեկում  Ալեքսանդր Բոգդանովիչը կատարում է  

«Белые кружева» երգը, իսկ մյուսում` նկարահանվել է Վալերի Լեոնտևի

«А мы удвох…» տեսահոլովակում:

Լուսանկարները, որտեղ Լեոնտևի որդին հոր, Ալլա Պուգաչովայի և Իրինա Պոնորովսկայայի հետ է,  Asekose.am-ին տրամադրել է  Ալեքսանդր Բոգդանովիչը: 

72157639645680765

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին