Քրիստինա Օրբակայտեի ԱՄՆ-ում գտնվող տանը գիշերը նավակով կուբացի անօրինական ներգաղթյալներ են մոտեցել, ինչը ցնցել է երգչուհուն:
Այս մասին երգչուհին գրել է իր Instagram-ում, ինչպես նաև մի լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է այդ նավակը, սակայն առանց կուբացիների: Վերջիններն անհետացել են, իսկ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել:
Քրիստինան մեկնաբանել է իրավիճակը՝ պատմելով, որ հիմա նավակն իր տան մոտ կանգնած է որպես ցուցանմուշ: