Աշխարհի ամենահայտնի ամուսնական զույգերից մեկը՝ Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմները, իրենց 2-ամյա դստերը 986.000 դոլար արժողությամբ հսկայական սիրտ են նվիրել։
2.1մ. բարձրությամբ սիրտը ամենահայտնի արվեստագետներից մեկի՝ Դեմիան Հըրսթի գործերից է։
Վարդագույն սիրտը կոչվում է «Հայրիկի դստրիկը» և զարդարված է փոքր թիթեռներով։ Այն արդեն տեղափոխվել է զույգի լոնդոնյան նոր առանձնատուն և կզարդարի փոքրիկ Հարփերի սենյակը։