Life.panorama.am-ը խոսել է դերասան Արսեն Լևոնյանի հետ, ով «Հարազատ թշնամի» սերիալում մարմնավորում է Տանոյի կերպարը:
-Նախ խոսենք Ձեր նոր կերպարի մասին: Սերիալում դերասանին փոխարինելու առաջարկն ինչպե՞ս եղավ:
-Շատ պատահական… Այնպես էր, որ ես որոշ ժամանակ առաջ թատրոնից դուրս էի եկել և այդ մի քանի ամսվա ընթացքում գործունեությամբ զբաղված չէի… Զանգահարեցին «Արմենիա» հեռուստաընկերությունից, գնացի հանդիպման ու առաջարկ ստացա… Համաձայնեցի միայն մի պայմանով՝ կերպարը կկերտեմ ինչպես ինքս եմ պատկերացնում…
-Սերիալին հետևո՞ւմ էիք, ծանո՞թ էիք կերպարին:
-Մինչ այդ չեմ հետևել, բայց երբ պետք է նկարահանվեի՝ ամբողջ օրը նստել եմ տանը ու նայել՝ մոտավոր հասկանալու համար… Նաև իմ մտերիմ ընկերները, ովքեր վաղուց են այդ սերիալում հանդես գալիս, բավական պատմել էին…
-Իսկ ի՞նչն էր պատճառը, որ որոշեցիք կերպարի տեսակն ամբողջովին փոխել:
-Անիմաստ կլիներ ժողովրդին «խաբել», որ ես նույնն եմ, ու խաղալ այնպես, ինչպես նախորդ դերակատարը… Նամանավանդ, որ կերպարը՝ Տանոն, վիրահատության չի ենթարկվել… Խելքին մոտիկ չէր լինի…
-Կարելի՞ է ասել, որ դուք նման եք Ձեր կերտած Տանոյին:
-Քիչ թե շատ՝ այո… Ես էլ քայլերիս մեջ հանգիստ եմ, չշտապող… Չպետք է մարդուն միանգամից «վրա տաս», կամ էլ, եթե պետք է՝ ժամանակին…
-Մինչ նկարահանման սկսելը՝ նախկին դերակատարի՝ Նարեկ Ներսիսյանի հետ հանդիպում, զրույց, կարծիքների փոխանակում եղե՞լ է:
-Ասեմ, որ Նարեկը շատ շնորհքով, տաղանդավոր տղա է, դեռ ուսանող տարիներից միմյանց հետ շփվել, ընկերություն ենք արել… Այո, հանդիպել ու բավական զրուցել ենք…
Առավել մանրամասն` այստեղ