Բազմաթիվ աղջիկների սիրահար ռուս երգիչ Դիմա Բիլանը մեկնել է հանգստի: Երգիչը մեկ անգամ չէ, որ խոստովանել է, որ «Ռուսաստանի ձայնը» նախագիծը շատ է հոգնեցնում իրեն:
Նրա երկրպագուները խորհուրդ են տվել, որ Բիլանը որոշ ժամանակով մի կողմ դնի իր գործունեությունը և սկսի զբաղվել իր անձնական կյանքով, և Դիման հենց այդպես էլ արել է:
Նրա անձնական միկրոբլոգում հայտնվել է մի լուսանկար, որում երգիչը անծանոթ աղջկա հետ է: Աղջկա դեմքը գրեթե չի երևում, փոխարենը երևում է, որ նա մերկ է: Դիմա Բիլանի երկրպագուները անմիջապես սկսել են շնորհավորել նրան այն բանի համար, որ իր կյանքում կրկին հայտնվել է սիրելի անձնավորություն: