Երկուշաբթի՝ հունվարի 20-ին, «Արմենիա-TV» հեռուստաալիքի «Բարի լույս» ծրագրի շրջանակներում կկայանա Մարկ Սաղաթելյանի հիշատակին նվիրված երգի եւ տեսահոլովակի պրեմիերան՝ հայ աստղերի կատարմամբ:
Նունե Եսայանը, Քրիստինե Պեպելյանը, Մհերը, Ռազմիկ Ամյանը, Մարտ Բաբայանը, Արամեն, Սոնան և այլոք իրենց երգով ևս մեկ անգամ կհիշեն իրենց եղբորը եւ ընկերոջը՝ Մարկ Սաղաթելյանին:
«Երկնքում հրեշտակները թող քեզ երգեն երգը… այն մասին, որ կա հավերժ հոգիդ, հուշերում ապրող…այն մեզ չի լքի», - երգելու են աստղերը:
Երաժշտության հեղինակը երգիչ Մարտ Բաբայանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ Մարկ Սաղաթելյանը մահացել է հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնում: