Դիտեք նաև՝
Երգչուհի Էմմին տևական ժամանակ է, ինչ գտնվում է ԱՄՆ-ում: Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների` երգչուհին մեկնել է ԱՄՆ մշտական բնակության: Լուրի իսկությունը պարզելու համար, Asekose.am-ի թղթակիցը փորձել է նամակագրական կապ հաստատել երգչուհու հետ, սակայն չստանալով որևէ պատասխան Էմմիի կողմից, փորձեցինք որոշ մանրամասներ ճշտել երգչուհու մայրիկից` Նադեժդա Սարգսյանից:
Մեզ հետ զրույցի ընթացքում Նադեժդա Սարգսյանն ասել է, որ ինքը, լինելով երգչուհու մայրը, նման բան երբեք չէր լսել, ավելին, ավելացրել է, որ հունվարի 26-ին Էմմին վերադառնում է Հայաստան: Իսկ այն հարցին, թե ո՞րն է երգչուհու այցի նպատակը, Նադեժդա Սարգսյանը պատասխանել է.
«Հիմա ոչինչ չեմ կարող ասել, որովհետև մենք սիրում ենք գործը ավարտին հասցնել, նոր դրա մասին խոսել, և բացի այդ, Էմմին որոշել էր մի փոքր էլ հանգստանալ ամանորյա ծանր աշխատանքային գրաֆիկից հետո»:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ից անակնկալ է սպասվում երգչուհու երկրպագուներին, տկն. Նադեժդան պատասխանել է.
«Միայն կարող եմ ասել, որ այո»:
Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան