▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հախվերդյանն ամեն մեկի հետ չի երգի. Սոնա Շահգելդյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Սոնա Շահգելդյանը յութուբյան իր էջում տեղադրել է Ռուբեն Հախվերդյանի հետ կատած իր զուգերգը` «Նկար» անվանումով:

Զուգերգի ստեղծման մանրամասների և դրանց  շարունակական  բնույթ կրելու  մասին ASEKOSE.am-ի թղթակիցը  զրուցել է Սոնա  Շահգելդյանի հետ.

«Դեռ տարիներ առաջ մենահամերգիս  զուգերգով հանդես եմ եկել  Ռուբեն Հախվերդյանի հետ: Դա ինձ համար  մեծ պատիվ էր, որովհետև շատ եմ սիրում նրա տեսակը և  գիտեմ, որ Ռուբենն ամեն մեկի հետ չի երգի»:

Սոնան նաև ասաց, որ զուգերգով  հանդես  գալու  գաղափարն իրենը չի եղել.

«Նման  առաջարկ  հնչել է երգահան Նարինե Զարիֆյանի կողմից, ով ինձ  և Ռուբեն  Հախվերդյանին կապող  օղակն է: Ես էլ սիրով ընդունել եմ այն:  «Նկարը»  արդեն զետեղվել է Ռուբենի նոր  ձայնասկավառակում, սակայն  այդքանով  մեր համագործակցությունը չի ավարտվում: Շուտով  հանդիսատեսի  դատին կներկայացնենք ինչպես հին, այնպես էլ նոր ստեղծագործություններ, որոնք իրենց տեղը կգտնեն Ռուբենի արդեն մյուս ձայնասկավառակում»:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին