Ռուսական «Голос» նախագծի 1-ին եթերաշրջանի մասնակից Մարգարիտա Պոզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է զուգերգով հանդես գալ երգիչ, «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից Մարտ Բաբայանի հետ:
«Վաղ թե ուշ սա պետք է տեղի ունենար: Ինչպես երևում է, ճշմարիտ է ասած, որ ամեն ինչն իր ժամանակն ունի: Եվ այսպես, եկել է ՄԵՐ ժամանակը: Այսօր Մարտ Բաբայանի հետ ձայնագրեցինք մեր նոր ստեղծագործությունը: Անհամբեր սպասում եմ մեր աշխատանքի վերջնական արդյունքին, որովհետև այն հենց սկզբից մեր համատեղ մտահղացումն է: Ես շատ ուրախ եմ, որ 5 տարի անց, կրկին երգում եմ քեզ հետ, իմ սիրելի Մարտ! »: