Ռուսական բալետի արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան հունվարի 20-ին նշում էր ծննդյան տարեդարձը: Բազմաթիվ թանկարժեք նվերներից Անաստասիան առանձնացրել է պրոդյուսեր Բարի Ալիբասովի նվերը.նա Նաստյային այծ է նվիրել: Արտիստուհին շտապել է լուսանկարը տեղադրել միկրոբլոգում և մակագրել այն.
«Բարի Ալիբասովն իմ ծննդյան տարեդարձին այծիկ է նվիրել: Ես ի՞նչ պետք է անեմ այն»:
Երկրպագուների մեկնաբանությունները սպասեցնել չեն տվել: Մեկանաբանություններից մի քանիսը ստորև.
«Նման եք, պարզապես այծը վախեցած տեսք ունի… Տվեք այն գյուղում ապրող ինչ-որ տատիկի»:
«Չի կարելի բոլորին հերթով անկողին քարշ տալ»:
«Տվեք գյուղում ապրողներին, ովքեր տնտեսություն ունեն, շնորհակալ կլինեն»: