▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Երանյանը նոր սիրելի՞ ունի

esem.am-ը գրում է, որ  Էլեկտրոնային լրատվամիջոցներում  տարածում է գտել մի տեղեկություն, թե Անի Երանյանը նոր ընտրյալ ունի: Տեղեկության հիմք էր դարձել Անի Երանյան անունով ֆեյսբուքյան էջում արված փոփոխությունը, ըստ որի, այդ օգտատերն արդեն հարաբերության մեջ է Սամ Իսպիրյան անունով օգտատիրոջ հետ:

esem.am-ը զրուցել թ դերասանուհու հետ՝ ճշտելու լուրերը: «Ճիշտն ասած, ես արդեն 20 օր է, ինչ ջնջվել եմ ֆեյսբուքից: Չգիտեմ՝ ով է հետևում այդ էջին, չեմ ճանաչում նաև այն օգտատիրոջը, ում հետ «հարաբերությունների մեջ եմ»,- ասել է Անին ու հավելել, որ ֆեյսբուքից ջնջվել է, քանի որ ցանկացել է հանգստանալ լրատվական հոսքից, սոցցանցերից- Առաջիկայում անպայման կվերադառնամ, սակայն այս պահին չեմ կարող ասել, դա կլինի վա՞ղը, թե՝ մեկ ամսից»:

Դերասանուհու փոխանցմամբ՝ այլևս չի նյարդայնանում, որ իր անունից կարող են ներկայանալ, գրառումներ անել, թեև դրանք ազդում են իր անվան վրա. «Որևէ պարապ մարդ այսօր կարող է իմ անունով էջ բացել, վաղը՝ մեկ այլ հայտնի մարդու: Դրա դեմ հնարավոր չէ պայքարել, իսկ զայրանալով միայն ինքս ինձ կվնասեմ, այդ իսկ պատճառով թեթև եմ նայում այդ ամենին»:

esem.am-ն Անիի հետ խոսել է նաև շրջանառվող այն խոսակցությունների մասին, ըստ որոնց, դերասանուհին և Մովսես Երեմյանը, ովքեր «Խաղանք իմ կանոններով» ֆիլմի գլխավոր դերակատարներն են, կրկին միասին են: Ըստ որոշ ասեկոսեների՝ նրանք բավականին մտերմիկ հարաբերություններ ունեն նկարահանումների ժամանակ: «Ինձ էլ են հասել նման խոսակցություներ, սակայն դա չի համապատասխանում իրականությանը: Մովսեսն իր ընկերուհու հետ է, ես էլ իմ կյանքն ունեմ, սակայն մենք շատ նորմալ հարաբերություններ ունենք. մենք հասուն մարդիկ ենք:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին