▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերգեյ Զվերևը մաքրել է եկեղեցու հատակը

Չնայած իր էքսցենտրիկ կերպարին, Սերգեյ Զվերևը չի խուսափում կեղտոտ աշխատանքից: Օգնել տատիկին անցնել փողոցը կամ լվանալ եկեղեցու կեղտոտ հատակը՝ դա դժվար չէ նրա համար, նա մեծ եռանդով է կատարում ցանկացած բարի գործ:

Այսպես, օրերս շոկի մեջ է հայտնվել ոչ թե ինքը՝ Սերգեյը, այլ մոսկովյան եկեղեցիներից մեկի այցելուները՝ տեսնելով Զվերևին ոչ թե խոսափողով, այլ հատակ մաքրելու փայտն ու դույլը ձեռքին:  Ինչպես հայտնել են եկեղեցուց, Զվերևն իրենց հաճախակի հյուրն է, և հավատքի հարցերին վերաբերվում է շատ լուրջ:

Երեկոյան պատարագից հետո նա չի կարողացել թույլ տալ, որ տարեց կինը միայնակ մաքրի եկեղեցու հատակը: Կիսատ թողնելով աղոթքը և զինվելով դույլով և հատակ մաքրելու փայտով, նա ինքնուրույն մաքրել է  ողջ եկեղեցու հատակը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին