Ճանաչված երգչուհի Ալլա Պուգաչովան Մոսկվայում իր մանկապարտեզն ու դպրոցն է բացել:
«Փոքրիկները գալիս են ամեն օր, դպրոցականները՝ շաբաթը երեք անգամ: Պարապմունքներն ինքս եմ անցկացնում: Ես ցանկանում եմ նրանց սովորեցնել ոչ միայն երաժշտություն, այլև այլ արվեստներ եւ կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ»,- ասել է Պուգաչովան: