Համացանցում հայտնվել են տեսաբլոգեր Անժելա Մկրտչյանի նոր լուսանկարները: Լուսանկարներում հաճախ կարելի է հանդիպել նրան նույն երիտասարդի հետ, որը ըստ լուրերի Անժելայի գաղտնի երկրպագուն է: Լուրի իսկությունը ճշտելու համար Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց տեսաբլոգերի հետ:
«Տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը, լուսանկարներում իմ ամենամոտ ընկերն է` Գևորգը, մեր մեջ ընկերական հարաբերություններ են, ուրիշ ոչինչ:Դեռ ընկեր ունենալու համար շատ շուտ է»:
Այն հարցին,թե Անժելան երբ կիրականացնի իր պլաստիկ վիրահատությունները տեսաբլոգերը պատասխանեց.
«Արդեն փոշմանել եմ, չեմ ցանկանում որևէ վիրահատություն կատարել, հասկացել եմ, որ բնական գեղեցկությունն ամենագնահատվողն է, և կյանքում կան ավելի արժեքավոր բաներ: Ինձ սիրողը այսպես էլ կսիրի»:
Հիշեցնենք, որ Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման շրջանակներում նա խոստացել էր երեսուն տարեկանում իրար խառնել ողջ Հայաստանը, սակայն այսօր Անժելան հեռացել է համացանցից, և որոշել է ամբողջովին փոխվել:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան
72157640454604434