▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա նույնիսկ վթար համարել չի կարելի. Սուրեն Փահլևանյան

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ «Ոսկու աշխարհ»-ի դիմաց, BMW մակնիշի 35 ՍP 305 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ հաղորդավար, դերասան Սուրեն Փահլևանյանը ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել BUD մակնիշի Լ 2781 համարանիշի ավտոմեքենային:

Asekose.am-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել Սուրենի հետ, պարզելու համար, թե ի՞նչ է կատարվել և ինչպե՞ս է իրեն զգում սերիալային դերասանը: Նա ասաց, որ իր մոտ ամեն ինչ կարգին է, դա նույնիսկ վթար համարել չի կարելի: Ամբողջ գիշեր նկարահանումներից հետո հոգնած տուն վերադառնալու ճանապարհին ընդամենը դիպչել է մեկ այլ մեքենայի և քերծել իր մեքենան: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին