Life.Panorama.am-գրում է, որ իրենց հյուրն է երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ով անկեղծացել է ընտանեկան հարաբերությունների, պլաստիկ վիրահատությունների ու ստեղծագործական աշխատանքի շուրջ…
-Անահիտ, զբաղվում եք տարբեր գործունեությամբ՝ երգում եք, ունեք անձնական բիզնես… Ինչպե՞ս եք համատեղում:
-Փորձում եմ ամեն ինչ հասցնել: Համատեղում եմ և՛ երգարվեստը, և՛ աշխատանքը, և՛, բնականաբար, ընտանիքը… Ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է, պարզապես պետք է ճիշտ կազմակերպել…
-Ձեր արտաքին փոփոխությունը շատերին դուր չեկավ: Ըստ ձեզ, ի՞նչն էր պատճառը, սովորե՞լ էին նախկին Անահիտ Սիմոնյանին:
-Գիտեք, որքան մարդը շատ է երևում, շատ աշխատանք է կատարում, այնքան շատ են քննադատողները…Ինչ կապված է արտաքին տեսքիս, ասեմ, որ մեր այսօրվա հասարակությունը դեռ սովոր չէ, որ կինը մեծանալով՝ պարզապես պարտավոր է իրեն հետևել և դիմել ճիշտ կոսմետոլոգների, պահպանել իր երիտասարդությունը… Խոսակցությունները միշտ էլ լինելու են, ինձ համար կարևորը իմ ամուսնու կարծիքն է: Եթե ես իրեն դուր եմ գալիս, երբևիցե ուշադրություն չեմ դարձնում կողմնակի մարդկանց կարծիքներին:
-Ի դեպ, ճի՞շտ է, որ բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների եք դիմել, թե՞ այստեղ էլ է «լուն ուղտ դարձել»…
-(Ծիծաղում է)… Դա ինձ համար ծիծաղելի է, որովհետև ես ընդամենը քթի վիրահատություն եմ կատարել ու բոլորին ասել եմ այդ մասին… Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր դեմքի վրա փոփոխել այն մասը, որն իր մոտ կոմպլեքս է առաջացնում… Այնպես որ, դա իմ միակ պլաստիկ վիրահատությունն է, մնացածը սուտ են… Բայց հավատացեք, եթե տարիքս հասունանա ու համարեմ, որ դա ինձ պետք է, պարտադիր կանեմ…
-Փաստորեն հնարածին է նաև շրթունքների վիրահատությունը…
-Իհարկե սուտ է… Այն մարդիկ, ովքեր այդքան ուշադիր ու մանրակրկիտ զննում են իմ նկարները, թող մի քիչ էլ հետաքրքրվեն ու իմ մանկական նկարները գտնեն… Ուղղակի փոխվել է իմ դիմահարդարման ոճը, դա էլ ժամանակի թելադրանքն է…
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում