Ռուսական երգչուհի Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսինը՝ ճանաչված հաղորդավար Դմիտրի Շեպելյովը, ներկայում Նյու Յորքում հոգ է տանում քաղցկեղով հիվանդ կնոջը: Հայտնի է դարձել, որ Շեպելյովն ազատվել է աշխատանքից, որպեսզի կնոջ կողքին լինի: Դմիտրիի վերջին աշխատավայրերից մեկն ուկրաինական «Интер» հեռուստաալիքն էր, սակայն օրերս նա նաև այստեղից է հեռացել՝ ամբողջ ժամանակը սիրելիին նվիրելու համար: Շեպելյովը մշտապես Ֆրիսկեի կողքին է, փորձում է օգնել ու աջակցել նրան: Իսկ նրանց որդին՝ Պլատոնը, մնացել է տատիկի ու պապիկի մոտ: Ի դեպ, փոքրիկը շուտով մեկ տարեկան կդառնա:
Ժաննա Ֆրիսկեի ամուսինն ազատվել է աշխատանքից՝ կնոջը հոգ տանելու նպատակով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet