Դիտեք նաև՝
Մոսկվայում ապրիլի 19-ին տեղաբնակները ու ՌԴ մայրաքաղաքի հյուրերը հայկական ռեգգի լսելու հնարավորություն կունենան: Այդ օրը տեղի է ունենալու «Ռեինկարնացիա» խմբի մենահամերգը:
Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում խմբի պրոդյուսեր Արամ Սուջյանն ասաց, որ մենահամերգը տեղի է ունենալու «Известия Hall» ակումբում: «Ռեինկարնացիա»-ն Մոսկվայում առաջին անգամ չէ, որ ելույթ է ունենում.
«Սա Մոսկվայում տեղի ունեցող արդեն երկրորդ մենահամերգն է: Առաջինը եղել է նախորդ տարի և պետք է նշել, որ հոյակապ է անցել»:
Արամ Սուջյանը նաև ասաց, թե ինչ պետք է Մոսկվայի հանդիսատեսն ակնկալի համերգից.
«Հնչելու են, ինչպես սիրված, այնպես էլ նոր ստեղծագործություններ մեր նոր ձայնասկավառակից: Հանդիսատեսի անունից չեմ կարող խոսել, միայն կասեմ, որ ինչպես միշտ սպասվում է բարի և ուրախ համերգ:
Հիշեցնենք, որ Մոսկվայում սպասվող «Ռեինկարնացիա» խմբի մենահամերգի ինֆորմացիոն հովանավորներն են Asekose.am-ը, NEWS.am-ը, imyerevan.com-ը և Восток FM ռադիոն: