Երգչուհի Եվա Ռիվասը երեկ սոցիալական ցանցերի իր էջում հրապարակել է մի գրությամբ նկար, որում նշված էր հետևյալը.
«Հենց նոր НТВ հեռուստաալիքով իմ նկարը ցուցադրեցին այն աղջիկների նկարների շարքում, որոնք 40000 ռուբլի էին վճարել, որպեսզի իրենց ընտրի ինչ-որ մեծահարուստ, մեկ ամիս համատեղ կյանքի համար»:
Եվան նշել է, որ այդ ամենը սուտ է և չի համապատասխանում իրականությանը:
Asekose.am-ին հայտնի է դարձել, որ երգչուհին պատրաստվում է դատի տալ այդ հեռուստաընկերությանը: