▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգիչ Նարեկ Մակարյանն արձագանքել է էժանագին ինքնափիառով զբաղվելու լուրին

Երգիչ  Նարեկ Մակարյանն արձագանքել է երեկ համացանցում տարածված այն տեղեկատվությանը, թե ինքն իբրև զբաղված է էժանագին ինքնափիառով

«Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանում երկրորդ տեղը զբաղեցրած երգիչը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, հետևյալ գրառումն է կատարել.

«Ցավում եմ, որ մարդկանց մեջ այսքան չարություն կա: Այսօր երկրպագուներիցս մեկն վրդովված այս նկարը ուղարկեց: Չգիտեմ, թե որ մի «քաջ», «հպարտ» և «խոսքի ազատությունը» հարգող արարածն է թաքնված այս գրառման ետևում, սակայն կարող եմ վստահեցնել, որ փիառ անելու և այս գրառման մեջ ներկայացվող էժանագին մեթոդներով նոր երկրպագուներ ձեռք բերելու իմ մտադրության մասին պարզեցի հենց նոր՝ կարդալով այս ամենը: Ինձ թվում է, որ ամեն մեկը դիմացինին իրենով է դատում: Այնպես որ, հետևությունները թողնում եմ ձեզ: 

P.S. Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ կողքին էին կյանքիս այս դժվար պահին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, լուրեր էին տարածվել երգչի վատառողջ լինելու և հիվանդանոց տեղափոխվելու մասին, որոնք վերջինս հաստատել էր ու ավելացրել, որ իրեն բարդ վիրահատություն է սպասվում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին