▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեռ հստակ չգիտեք` պլագիատ է դա, թե ոչ. Վահրամ Պետրոսյան

Մի կողմ դնելով վերջին ժամանակների ամենաակտուալ թեմաներից մեկի` Լիլիթ Հովհաննիսյանի online shop-ի մասին բուռն քննարկումներն ու քննադատությունները, այժմ հայ հասարակության ուշադրության կիզակետում է հայտնվել կրկին երգչուհին, սակայն այս անգամ իր նոր` «Քեզ խաբել եմ» ստեղծագործության հետ միասին: Ողջ համացանցը քննարկում է այն տեղեկությունները, որ այն հերթական պլագիատն է: Առաջարկում ենք, որպեսզի ինքներդ համեմատականներ անցկացնեք, միայն նշենք, որ Դանիի և Կրիստիի «Любовь сильней» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը համացանցում է հայտնվել 2013թ-ի նոյեմբերի 1-ին: 
Asekose.am- թղթակիցը փորձեց կապվել երգչուհու ամուսնու և պրոդյուսեր` Վահրամ Պետրոսյանի հետ` լսելու նաև հակառակ կողմի մեկնաբանությունները:

Մեզ հետ զրույցում Վահրամ Պետրոսյանը պատասխանեց, որ արդեն երկու տարի է, ինչ ժամանակի սղության պատճառով իրենք չեն համագործակցում ինտերնետային կայքերի հետ և ոչ մի հարցազրույց կամ մեկնաբանություն չեն տալիս: Իսկ այն հարցին, թե արդյո ՞ք նրանք իրենց լռությամբ չեն նպաստում խոսակցությունների էլ ավելի զարգացմանը, Վահրամը պատասխանեց.

«Կայքերն իրավունք չունեն տեղադրելու նման տեղեկություն, քանի դեռ հստակ չգիտեն պլագիատ է դա, թե ոչ»:
Իսկ վերջում Վահրամ Պետրոսյանը ևս մեկ անգամ նշեց, որ ավել մեկնաբանություն տալ չի կարող և հայցեց Asekose.am-ի ներողամտությունը:

 

 

 
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին