▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դմիտրի Շեպելյով. «1-1.5 տարի անց Ժաննա Ֆրիսկեն կկարողանա լիարժեք կյանքով ապրել»

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելյովը երկրպագուներին պատմել է Ժաննայի առողջական վիճակի մասին:

«Ժաննան սարսափելի ուժեղ անձնավորություն է: Նա ամբողջ ուժով պայքարում է: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աղոթում են մեզ համար և փորձում են աջակցել, այդ լավ արդյունք տվեց: Վերջին հետազոտությունները դրա վկայությունն են: Հիվանդությունը հաղթահարելու մասին խոսելը դեռևս վաղ է, բայց հիմա մենք ուրախանում ենք ցանկացած՝ թեկուզ փոքր առաջընթացի համար: Բժիշկներից մեծ հույս ունենք: Ասում են՝ ամեն ինչ լավ կլինի, և 1-1.5 տարի անց Ժաննան կկարողանա լիարժեք կյանքով ապրել»,-  ասել է Դմիտրին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին