▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաստատվել են Վերա Բրեժնևայի և Կոնստանտին Մելաձեի սիրավեպի մասին լուրերը

Երգչուհի Վերա Բրեժնևայի և երգահան, պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի սիրավեպի մասին լուրերը դեռ վաղուց էին տարածվել: Սակայն ներկայումս պարզ է դարձել, որ դրանք համապատասխանում են իրականությանը:
Ամանորի նախօրեին 32-ամյա երգչուհին Կիևի Էլիտար թաղամասերից մեկում գնել է շքեղ բնակարան: Պարզվում է, որ Վերան այնտեղ բնակվում է ոչ միայն իր երկու դուստրերի, այլ նաև իր սիրելի տղամարդու` Կոնստանտին Մելաձեի հետ:

Սակայն ինքը` Մելաձեն, բազմիցս հերքել է տարածված խոսակցությունները: 
«Դա ուղղակի մարդկանց հիվանդ երևակայությունն է: Մենք ջերմ հարաբերությունների մեջ ենք, մենք ընտանիքներ ունենք և մենք պարզապես վաղեմի ընկերներ ենք»,- վերջին հարցազրույցներից մեկում ասել է Կոնստանտին Մելաձեն:
Սակայն ինչպես պարզվել է, վաղեմի ընկերներն արդեն վաղուց է, ինչ միասին են ապրում. այս նորությունը դարձել է նրանց հարևանների քննարկման թեման: Նրանց սիրավեպի մասին խոսում են թաղամասի ամեն մի անկյունում:
Սակայն հանդիպել սիրահար զույգին միասին տանից դուրս գալուց կամ հակառակը, անհնար է:

Նրանք կարողանում են վայելել միմյանց ներկայությունը միայն երեկոյան ուշ տուն վերադառնալիս: 

Նրանք առանձին են անցկացնում նաև իրենց հանգստյան օրերը: 
Ուկրաինացի գործարար Միխայիլ Կիպերմանի հետ աղմկոտ ապահարզանից հետո էլիտար համալիրում բնակարանն առաջին անշարժ գույքն էր, որ Վերա Բրեժնեւան գնել է ազնվորեն վաստակած գումարով: Հատուկ տանտիրուհու ցանկությամբ, բնակարանում փոփոխություններ են արվել: Բնակելի մակերեսը մեծացրել են. երկու հարկերում չորս բնակարան միացրել են՝ ստեղծելով մեկ շքեղ բնակարան, որի արժեքը գերազանցում է 42 մլն ռուբլին:Իսկ օրերս էլ Վերան իր բնակարանի համար ձեռք է բերել նոր կահույք, որի գինը անցնում է 100.000 ռուբլին:

Հիշեցնենք, որ զույգի սիրավեպի մասին խոսակցությունները տարածվել են դեռ 8 տարի առաջ: Այդ ժամանակ նրանց նկատել էին Կոնստանտինի եղբոր` Վալերի Մելաձեի և Ալբինա Ջանաբայեվայի հետ Յուրմալայի լողափերից մեկում: Այդ ժամանակ նրանք երկուսն էլ ամուսնացած էին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին