▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լյուբով Ուսպենսկայան` Հայաստանում. պատմում է իր հայաստանյան կյանքի մասին

Ռուսական շանսոնի թագուհի Լյուբով Ուսպենսկայան օրեր առաջ նշում էր իր 60-ամյակը, ինչը կապացությամբ էլ ռուսական «Առաջին ալիքը» նրա կյանքին նվիրված վավերագրական`«Ես գիտեմ մենության գաղտնիքը» ֆիլմ էր նկարահանել: Ուշագրավն այն է, որ Ուսպենսկայան ստեղծագործական թիմի հետ միասին ժամանել  էր Հայաստան` իր այստեղի կյանքի մանրամասները  ներկայացնելու:

Ֆիլմում երգչուհուն կարելի էր տեսնել ինչպես Երևանում, այնպես էլ Սևանում և Ծաղկաձորում: Շանսոնի թագուհու խոսքերով նա ընդամենը 17 տարեկան էր, երբ փախչել էր տնից և եկել Հայաստան...գումար վաստակելու, ինչն էլ իրեն երկար սպասեցնել չէր տվել: Լյուբան Ծաղկաձորի ռեստորաններից մեկում աշխատելով` կարճ ժամանակում կարողանում էր մեկ մեքենայի գումար աշխատել: Դեռահաս աղջկան այն տարիներին հայաստանյան կյանքից անհանգստացնում էր միայն հայ տղամարդկանց չափից դուրս մեծ ուշադրությունն իր անձի նկատմամբ: Սակայն ներկայումս Ուսպենսկայան ուշադրությունից չի խուսափում, նույնիսկ նկարահանումներ է իրականացրել երևանյան շուկաներից մեկում, որտեղ փորձում էր վաճառողի մարմանավորել, ինչպես նաև այցելել է երաժիշտ Լևոն Մալխասյանին, ով ըստ Ուսպենսկայի` հայ ազգի հպարտությունն է:

Երգչուհին նաև մեկնաբանել է Հայաստանից հեռանալու պատճառները` ասելով, որ ուղղակի պետք էր առաջ գնալ, իսկ Հայաստանում նա արել էր ամեն հնարավոր բան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին