Օրեր առաջ ռուս երգիչ Բորիս Մոիսեյեվը նշել է իր 60-ամյակը: Այդ առիթով երգչի բոլոր հարազատները և ընկերները հյուրընկալվել էին Անդրեյ Մալոխովի «Пусть говорят» հաղորդմանը: Սակայն ամենից շատ ներկա գտնվող հյուրերին զարմացրել էր բալետի սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովան:
Վերջինս ներկայացել էր ոսկեգույն կարճ զգեստով, արծաթագույն կոշիկներով և սպիտակ կեղծամով: Հաղորդման եթեր գնալուց հետո համացանցում երգչուհուն նմանեցրել էին տրանսվեստիտի: