▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առջևում Անջելինա Ջոլիին սպասվում է ևս մեկ վիրահատություն

Մեկ տարի առաջ հասարակության մոտ իսկական շոկ էր առաջացրել այն նորությունը, որ հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին որոշել էր հեռացնել իր կաթնագեղձերը: Այսպիսի քայլի նա գնացել է այն բանի համար, որպեսզի խուսափի քաղցկեղի հետագա առաջացումից, քանի որ այն դերասանուհու մոտ կրում է ժառանգական բնույթ: Վիրաբուժական միջամտությունից հետո Ջոլին ստիպված էր անցնել մի քանի ամիս տևող հետվիրահատական կուրսեր: Սակայն, ինչպես պարզ է դարձել, դերասանուհին ստիպված է ևս մեկ անգամ պառկել վիրահատական սեղանին: Այս անգամ նա պետք է բուժման կուրսեր անցնի կրկնակի մաստոպատիայի դեմ:
«Առջևում ինձ սպասվում է ևս մեկ վիրահատություն, որը ես նախկինում չեմ արել: Ես շատ եմ շփվում այն մարդկանց հետ և լսում նրանց խորհուրդները, ովքեր որ, ես համոզված եմ, կօգնեն ինձ հաղթահարել իմ կյանքի այս փուլը ևս»,- հայտարարել է Անջելինա Ջոլին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին