▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքա՞ն գումար է հավաքվել Կարեն Մկրտչյանի բուժման համար

Ազատամարտիկ և դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար արդեն հավաքվել է շուրջ 27 հազար եվրո. այս մասին գրված է «Օգնենք Կարեն Մկրտչյանին  ֆեյսբուքյան էջում»:

Հիշեցնենք, որ «Եզրագծից այն կողմ» և մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Միջադեպի հետևանքով Կարեն Մկրտչյանը դեռ անվասայլակին է, չի կարողանում քայլել, ոտքերը չեն աշխատում և   անգամ դժվարանում է խոսել: Վիրահատության համար անհրաժեշտ է 80.000 եվրո, որի հնարավորությունը նա չունի:

Հիշեցնենք նաև, որ մարտի 30-ին, ժամը՝ 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենալու բարեգործական համերգ՝ սիրված երգիչ երգչուհիների մասնակցությամբ: Համերգի ողջ հասույթը սիրով և ի սրտե փոխանցվելու է սիրված դերասան Կարեն Մկրտչյանի առողջական վիճակը բարելավելու նպատակով:

 Կարեն Մկրտչյանի հաշվեհամարը UNIBANK-ում  հետևյալն է`
24100265048901 AMD
24100265048902 USA
24100265048903 Euro

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին