▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Մկրտչյանին կարող եք օգնել` ուղարկելով կարճ հաղորդագրություն

«Օգնենք Կարեն Մկրտչյանին» ֆեյսբուքյան խմբում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ միայն ՎիվաՍելՄՏՍ-ի բաժանորդները, ուղարկելով ser բառը 7733 կարճ համարին, կկարողանան օգնել Կարեն Մկրտչյանին: Նամակի արժեքը 500 դրամ է: 

 Հիշեցնենք, որ «Եզրագծից այն կողմ» և մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Միջադեպի հետևանքով Կարեն Մկրտչյանը դեռ անվասայլակին է, չի կարողանում քայլել, ոտքերը չեն աշխատում և անգամ դժվարանում է խոսել: Վիրահատության համար անհրաժեշտ է 80.000 եվրո, որի հնարավորությունը նա չունի:

Հիշեցնենք նաև, որ մարտի 30-ին, ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենալու բարեգործական համերգ՝ սիրված երգիչ երգչուհիների մասնակցությամբ: Համերգի ողջ հասույթը սիրով և ի սրտե փոխանցվելու է սիրված դերասան Կարեն Մկրտչյանի առողջական վիճակը բարելավելու նպատակով:

Կարեն Մկրտչյանի հաշվեհամարը UNIBANK-ում  հետևյալն է`
24100265048901 AMD
24100265048902 USA
24100265048903 Euro

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին