Armenia production ընկերության գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը Asekose.am-ի հետ զրույցում ապատեղեկատվություն է համարել համացանցում հայտնված լուրն, ըստ որի երգչուհի Շերը հրաժարվել է Մոսկվա գնալ՝ մասնակցելու Armenia Music Awards 2014 ամենամյա մրցանակաբաշխությանն` ի նշան Ուկրաինայի, մասնավորապես՝ Ղրիմի հարցում Վլադիմիր Պուտինի քաղաքականության դեմ բողոքի:
Վալերի Սահարյանը նշել է, որ Armenia production ընկերությունը մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավեր ուղղարկվել էր նաև Շերի անունով, սակայն նա չի պատասխանել հրավերին ու այդ փաստը կապել քաղաքականության ու Վլադիմի Պուտինի դեմ բողոքի հետ` առնվազն ծիծաղելի է:
Վալերի Սահարյանի խոսքով, Շերի անունը Armenia Music Awards 2014-ի հոլովակներում նշվել է Լեգենդների շարքում` ինչպես Առնո Բաբաջանյանի, Միքայել Թարիվերդիևի և այլ մեծերի անունները:
Ավելին, Music Awards 2014-ի հիմնական մասնակիցների մասին տեղեկատվությունը հստակ նշված է եղել Armenia production ընկերության մամուլի հաղորդագրություններում. նման մի հաղորդագրություն էլ տարածվելու է առաջիկայում:
Հիշեցնենք, որ Armenia Music Awards 2014 ամենամյա մրցանակաբաշխությունը կայանալու է ապրիլի 6-ին Մոսկվայի Կրելմի պետական պալատում: