Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Ռուսաստանը ներկայացնելու են Տոլմաչևա քույրերը, ովքեր կատարելու են Shine երգը:
Երաժշտության հեղինակները Ֆիլիպ Կիրկորովն ու հույն Դիմիտրիս Կոնտոպուլոսն են: Իսկ խոսքերի հեղինակները ` Ջոն Բալլարդ, Ռալֆ Չարլի եւ Ջերարդ Ջեյմս Բորգ:
Տոլմաչևա քույրերի համարը բեմադրելու են ռեժիսոր Ֆոկաս Եվանգելինոսը և պրոդյուսեր Իլիաս Կոկոտոսը: Ֆիլիպ Կիրկորովի մասնակցությունը «Եվրատեսիլ»-ում քույրերի ճակատագրում չի սահմափակվելու միայն երաժշտություն հեղինակելով: 46-ամյա երգիչը մրցույթում քույրերի ուսուցիչն է լինելու և նրանց հետ մեկնելու է Կոպենհագեն:
Հիշեցնենք, որ Մարիա եւ Անաստասիա Տոլմաչևաները 2006 թվականին հաղթել էին մանկական «Եվրատեսիլ»-ում: Այն ժամանակ քույրերն 9 տարեկան էին, իսկ հիմա՝ 17: