▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիդնի և Սամվել. նոր սիրավեպ հայկական շոու բիզնեսում

Դատելով N Show ակումբի տնօրեն Սամվել Ղազարյանի  ֆեյսբուքյան էջից, ով միաժամանակ նաև Գևորգ Մարտիրոսյանի պրոդյուսերն է,  կարող ենք եզրահանգել, որ նրա էջում արվել են որոշ փոփոխությունններ. պրոդյուսերը փոխել  է իր կարգավիճակն  ու նշել, որ հարաբերությունների մեջ է երգչուհի Սիդնի Գրիգորյանի հետ: Նշենք, որ վերջինս հայտնի է Արսեն Սաֆարյանի հետ ունեցած զուգերգից:

Asekose.am-ի թղթակիցը մանրամասները պարզելու համար զրուցեց Սամվելի հետ, ով էլ հաստատեց լուրը ասելով. «Արդեն երկու ամիս է ես և Սիդնին ընկերություն ենք անում, սակայն չեմ ցանկանում խոսել ապագայի մասին, նշանադրություն և ամուսնություն լինելու է, սակայն դեռ չեմ ուզում Աստծուց առաջ ընկնել և խոսել»:

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին