▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի մոդել Նաոմի Քեմփբելը ծաղրել է Քիմ Քարդաշյանին

Հայտնի մոդել Նաոմի Քեմփբելը ծիծաղել է Քիմ Քարդաշյանի «VOGUE»-ի շապիկին հայտնվելու կապակցությամբ: Նաոմին հեռուստաշոուիններից մեկի ժամանակ նախ հրաժարվել է մեկնաբանություն տալուց, ապա ծիծաղելով  հավելել, որ ինքը պրոֆեսիոնալ մոդել լինելով կարծում է, որ «VOGUE»-ի շապիկին հայտնվելը նոր աստիճան է, որին  պետք է արժանանաս:

Դրան հաջորդել է  հաղորդավարների  հետևյալ հարցը.  «Քիմն ու Քանիեն արժանի չէի՞ն հայտնվել «VOGUE»-ի շապիկին»,-ինչին ի պատասխան Նաոմին ասել է. «Դրանք Ձեր խոսքերն են, ոչ թե իմ: Այդ եղել է Աննա Վինտուրի որոշումը, այնպես որ՝ հարկավոր է նրան հարցնել»:

Հիշեցնենք,որ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթն իրենց դստեր հետ օրերս հայտնվել են «VOGUE» հեղինակավոր ամսագրի շապիկին, ինչպես նաև մասնակցել ամսագրի նոր ֆոտոսեսիային: Ըստ ասեկոսեների` այդպիսով իրականացել է հայազգի աստղի վաղեմի երազանքը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին