▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անվստահությունս ընտրություններից, Սաքուլիկներից, իշխանության անպատասխանատու վերաբերմունքից է գալիս. Հովհաննես Ազոյան

Դերասան, հումորիստ Հովհաննես Ազոյանը  Azatutyan.am-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսելով պարտադիր կենսաթոշակային համակարգի պահումների մասին ասել է, որ  իրենից պահումներ չեն արել, որովհետև այդ ամիսներին պարզապես չի աշխատել:  Հովհաննեսի կարծիքով, թեև  ինքնին համակարգը լավն է, սակայն իշխանության նկատմամբ վստահության բացակայության  պատճառով համոզված չէ, որ  այդ գումարը  հետ կվերադառա կամ  էլ որևէ մեկն այն չի գողանա: Իսկ իր անվստահությունն էլ գալիս է ընտրություններից, Սաքուլիկներից, իշխանության` աշխատանքին և հասարակությանն անպատասխանատու վերաբերմունքից:

Դերասանն նաև անդրադարձել է իր հասարակական ակտիվության նվազմանը`ասելով, որ չի ուզում խոսել, որովհետև հոգնել է խոսելուց, ուզում է գործել, սակայն  մտքեր, տեսլական  չունի թե, ինչ պետք է արվի Հայաստանի համար:  Ավելին ` Ըստ Հովհաննեսի վերջին շրջանում շատերը  խոսում են, որովհետև դա նորաձև է դարձել: 

Իսկ հարցին արդյո՞ք չի ցանկանում առաջադրվել առաջիկա պատգամավորական ընտրություններին, կատակով ասել է.

«Իմ  մազերին նայեք խնդրում եմ, դու ուզում եք նման պատգամավոր տեսնել, չնայած լավ  կլիներ, որ նման մազերով պատգամավոր լիներ, սակայն ես պատրաստ չեմ, ինձ դա պետք չի, եթե գործ ունենամ անելու, դա ԱԺ-ից դուրս էլ կանեմ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին