▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չնայած Արամը ինձ չի սիրում` ինձ դուր է գալիս Հայաստանի երգը.Կոնչիտա

«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի ամենասկանդալային մասնակից Կոնչիտա Վուրստը, ով ներկայացնում է Ավստրիան, իր վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ չնայած այն բանին, որ Հայաստանը ներկայացնող մասնակիցը` Արամ MP3-ն, իրեն չի սիրում, այնուամենայնիվ նրան դուր է գալիս «Not Alone» երգը:

«Միգուցե զարմանալի թվա, բայց ինձ դուր է գալիս Հայաստանի երգը` չնայած գիտեմ, որ իրենց ներկայացուցիչը ինձ չի սիրում» ,- ասել է Կոնչիտա Վուրստը` ավելացնելով, որ իր նախընտրած երգերի թվում է նաև Լեհաստանը և Իսպանիան ներկայացնող մասնակիցների երգերը:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին