Բեյոնսեն ներկայացրել է իր նոր` «Grown woman» ստեղծագործությունը, ինչպես նաև դրա հիման վրա նկարահանած տեսահոլովակը, որը երկու տարբերակով է: Տեսահոլովակի մեջ ցույց է տրվում, թե երգչուհին փոքրիկ աղջնակից ինչպես է վերածվել իսկական դիվայի: Տեսահոլովակի մեխը համարվում է Բեյոնսեի` մանկության տարիներում արված կադրերը:Տեսահոլովակները իմաստային առումով չեն տարբերվում միմյանցից. պարզապես դրանցից մեկում գերակշռում են պարերը և գրաֆիկական աշխատանքները: