▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թիմաթին ծաղրել է Կիրկորովին

Թիմաթին ծաղրել է Կիրկորովին.«Շատ հուզիչ է, Ֆիլկան շնորհավորել է Սերյոժկային: Ես նույնիսկ արտասվեցի: Ընկերներ, ահա իսկական տղամարդկանց ընկերության եւ նվիրվածության օրինակ»,- շնորհավորանքը մեկնաբանել է Թիմաթին: 

 

Հիշեցնենք, որ Ֆիլիպ Կիրկորովը օրերս շնորհավորել էր երգիչ Սերգեյ Լազարեւի ծննդյան տարեդարձը եւ ծաղրել Թիմաթիին:

 

«Շատ եմ ցանկանում Ծննդյան տարեդարձի առիթով շնորհավորել հրաշալի Արտիստին, Երաժշտին եւ պարզապես իմ ընկերոջը՝ Սերյոժա Լազարեւին: Դու իսկական, անկեղծ, բարի եւ ազնիվ ես: Մեր ցինիկ ժամանակներում, երբ տաղանդից ու ձայնից զուրկ գորշ անհատներն իրենց աստղ են երեւակայում եւ ապրում են կեղծ երեւակայություններով, ինչպես նաեւ կեղծ «Ֆերրարի»-ներով ու իրենց չպատկանող, վարձույթով վերցված այլ զարդարանքներով (սա ակնհայտորեն Թիմաթիի մասին է) կամ նրանց հետ զուգերգ են կատարում (իսկ սա Գրիգորի Լեփսի հետ զուգերգի մասին է), դու Սպիտակ Ագռավ ես: Դու միշտ եղել եւ մնալու ես որպես ինքնաբավ Արտիստ, որը լիովին վաստակել ես քո տաղանդով, այլ ոչ թե էժանագին արարքներով եւ կապերով: Միշտ այդպիսին մնա: Այդ պատճառով դու իսկական հաջողություն ունես, երբեք ցանկալին որպես իրականություն չես ներկայացրել (իսկ սա ակնարկ է Թիմաթիի համերգների ժամանակ կիսադատարկ դահլիճների մասին վերջերս բարձրացած աղմուկի վերաբերյալ): Դու միշտ անկեղծ ես քո հանդիսատեսի առջեւ: Դու չես երգում նրանց նման՝ չարությունից: Շարունակի՛ր երգել: Մեզ՝ քո ընկերների ու երկրպագուների համար: Իսկ մենք քեզ հոտնկայս կծափահարենք: Քո Ընկեր՝ Ֆիլիպ»:

 

Կիրկորովը դեռեւս չի արձագանքել այս գրառմանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին