▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր եվրատեսիլյան սկանդա՞լ. Արամ MP3-ը Հիտլերի դերում

«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արամ  MP3-ի հայտարությունը աղկմակահրույց Կոնչիտա Վուրստի վերաբերյալ մինչ օրս շարունակվում է նոր ընթացքներ ստանալ:

Այս անգամ հումորիստ-երգչին անդրադարձել է բլոգերներից մեկն` գրելով.

«Արամի երկրպագուները նրա պահվածքը բացատրում են «խոսքի ազատության» ինչպես նաև ի սկզբանե Արամի` հումորիստ  լինելու  հանգամանքով. սակայն դա միևնույն է ոչինչ չի նշանակում:  Կարծես` հումորիստ լինելը որևէ կերպ արդարացնում է նրա մոլեռանդությունը»:

Այնուհետև բլոգերն անդրադարձել է Արամ MP3-ի տեղադրած նոր լուսանկարին.

«Երեկ Արամ  MP3-ն իր հումորային կողմը փորձության ենթարկելով` կրկին ձախողվել է:

Արամը MP3-ը ֆեյսբուքյան իր պաշտոնական  էջում գրել էր, որ եթե իրեն  ֆիլմում  նկարահանվելու  առաջարկ արվեր, ապա կցանկանար բացասական  կերպար  մարմնավորել: Այնուհետև  տեղադրել էր իր նոր լուսանկարը, որտեղ հանդես է գալիս Հիտլերի կերպարով: Սակայն տեսնելով  ֆեյսբուքյան օգտատերի  դժգոհությունները   րոպեներ անց նախըտրել էր ջնջել լուսանկարը: 

Շատերն իրենց զայրույթն ու զարմանքն էին արտահայտել` ասելով, որ հոմոֆոբ և տրանսֆոբ արտահայտությունների վերաբերյալ սկանդալից հետո, Արամը նման անճաշակ վարք է դրսևորել` կրկին դժգոհություն առաջացնելով իր երկրպագուների մի մասի մոտ:

Իսկ երկրպագուներից  մեկը նույնիսկ Արամին  հետևյալ  հարցն էր ուղղել. «Ի՞նչ կզգայիր, եթե Եվրատեսիլի մասնակիցներից մեկը տեղադրեր լուսանկար, որում մարմնավորեր Հայոց ցեղասպանության գլխավոր մեղավորներից մեկին` Թալեաթ փաշային»:

Այո, Արամ MP3-ն անմիջապես հեռացրեց լուսանկարը: Այն, սակայն, մտահոգության զգացողություն է առաջացրել անգամ նրա ամենահավատարիմ երկրպագուների շրջանում:

Իսկապե՞ս, Արամ: Հոմոֆոբ և տրանսֆոբ արտահայտությունների համար քննադատության ենթարկվելուց հետո, սա՞ է ամենը, ինչ կարող էիր մտածել: Բառերն անգամ չեն կարող արտահայտել` որքան հիմար քայլ էր դա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին