Երգչուհի Բեյոնսեն վատ դրության մեջ է հայտնվել։ Նրա խորթ եղբայրը՝ 4-ամյա Նիքսոնը, որով, աստղը չի հետաքրքրվում, հնարավոր է հայտնվի անօթեւանների կացարանում:
Բեյոնսեի հոր նախկին ընկերուհին՝ 40-ամյա Ալեքսանդրա Ռայթը, պատմել է, որ շատ շուտով նա եւ իր տղան կհայտնվեն Լոս Անջելեսի անօթեւանների կացարանում, քանի որ ֆինանսական ծանր կացության մեջ են։ «Նիքսոնն արժանի է ճանաչել իր ընտանիքը։ Ես հույս ունեմ, որ մի գեղեցիկ օր նա կծանոթանա իր քույր Բեյոնսեի հետ։ Չեմ պատկերացնում, թե ինչպես է նա ապրում՝ իմանալով, որ իր եղբայրն անտուն է։ Հնարավոր է՝ նա շատ զբաղված է», - հայտարարել է Ռայթը: