Երեկ տեղի ունեցավ ռուսական «Голос» նախագծի կույր լսումներին հաջորդող փուլը, որտեղ մարզիչների կողմից ընտրված փոքրիկ մասնակիցները հանդես եկան եռյակով: Արդեն տեղեկացրել էինք, որ մինչ այս նախագծի շրջանակներւմ մարզիչներին իրենց փայլուն ելույթներով հիացրել էին հայ մասնակիցները, սակայն նրանցից երկուսը` Տատյանա Գևորգյանը և Սյուզաննա Մխիթարյանը, մրցակիցների հետ կատարելով իրենց հատկացված երգը, ցավոք, երեկ դուրս մնացին նախագծից: