Երիտասարդ երգիչ Մավր Մկրտչյանը մի քանի օրից մեկնում է ՌԴ համերգային շրջագայության:
Տարբեր հանգամանքներից ելնելով հայերը շարունակում են հեռանալ երկրից , սակայն ուրախալի է, որ որտեղ էլ լինեն հոգում պահում են իրենց երգն ու երաժշտությունը; Հայկական համայնքները ակտիվ գործունեություն են ծավալում այդ առումով:
Հիշեցնենք , որ ամիսներ առաջ Մավրը մենահամերգ ունեցավ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, որի տրամաբանական շարունակություն էլ եղավ սփյուռքից հրավերներ ունենալը:
Օտար հողում ապրող հայ հանդիսատեսը նաև հնարավորություն կունենա գնելու մենահամերգի CD և DVD տարբերակները միասին:
Ի դեպ, Հայաստանում նույնպես կարող են ձեռք բերել այն մասնագիտացված խանութներից:
Մավր Մկրտչյանը համերգային շրջագայության է մեկնում ժող. նվագարանների և Հայկուհի Բաբախանյանի հետ:
Նրանք հանդիսատեսին կներկայանան լայնածավալ երգացանկով , որոնցում ներառված են Սայաթ- Նովայի , Ջիվանիի, Հավասու երգերը:
Մայիս ամսին երգիչը նախատեսում է նոր տեսահոլովակի նկարահանում:
Հեղինակ` Լուսինե Արշակյան