▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան Ծառուկյան` «էլիտար ու բոյով Թաթուլ»-2

Այո վերջապես սիրելիներս, բազմահազարանոց Միհրանպուպսիկի երգրպագուհիների խնդրանքով Միհրան Ծառուկյանը «լույս աշխարհ բերեց» իր նոր երգը: Կհարցնենք` ինչի՞ «էլիտար ու բոյով Թաթուլ»-2, քանի որ ոչ վաղ անցյալում «էլիտար ու բոյով Թաթուլ»-1 տիտողսին արժանացավ մեր Արամե ախպերը: 
Մեր Միհրան ախպերն էլ, մտածելով, որ Արամեն կարողա ռեստորաններում մի երկու կոպեկ ավել փող աշխատի, հանձն առավ արագի մեջ մեր դատին ներկայացնի ծնունդներում 1000 դոլարից ոչ պակաս երգվող երգ: 
Այո Սիրելիներս, մեր շուբիզներսը հաստատատուն քայլերով գնում է ռեստորանաբիզնես: Արամե «Քավոր» երգին ի պատասխան Միհրանը երգեց. «Ծնունդդ շնորհավոր» երգը: Երգը սկսվում է հետևյալ կերպ. «Ժամը 12 խփեց ձեր դուռը ծեծին», բա սիրելիներս, ասեք, որ սա հիրավի նոր խոսք է մեր շուբիզում, հիրավի ոչ մեկս չէինք կարող սենց գրագետ բառեր մտածել: Մեր ՄԻհրանը բոլորիս զարմացրեց իր յուրօրինակությամբ: Ես հիացած եմ: 
Շնորհավորում եմ. «Ապեր էս 10000-ը վեկալ մի հատ էն ծննդի երգը երգի» ասող ձյաձաներին, քանի որ ձեր ապերները գնալով շատանում են: 
Դե ինչ շնորհավորենք Միհրանին, շուտով նա էլ կարա դուխով ասի. «Ապեր երգս 1500 դոլլարա»: 
Շուտով, ի պատասխան այս գիգանտ երգերի, կլինի նաև. «Քեզ տղա է ծնվել շնորհավոր» երգը: 
Սպասենք ավելիին` ցուցակը գնալով ընդլայնվում է:

Աղբյուրը` Անկախ Հայաստան Ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին