▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյուզի Մելիքյանը ընտանիքի համալրման, ամուսնացած կնոջ կարգավիճակի և սպասվող անակնկալի մասին

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

​​​​​​​

Արդեն տևական ժամանակ է, ինչ հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող արտիստներից մեկի` Սյուզի Մելիքյանի բացակայությունը էկրաններից ակնհայտ է: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ պարզելու համար իր ստեղծագործական դադարի, ապագա անելիքների և ամուսնացած կնոջ իր կարգավիճակի մասին:

 

Բավականին երկար ժամանակ է, դուք որևէ աշխատանք չեք ներկայացնում, ի՞նչն է պատճառը, հնարավո՞ր է, որ ամուսնությունը ինչ-որ չափով կարիերան հետին պլան է մղել:  

Բնականաբար, ամուսնանալուց հետո պետք է լռություն լիներ, ես կարծում եմ, որ դա նորմալ է: Գլոբալ կյանքի փոփոխոխություն է, իսկ նոր երգերի հետ կապված մտքեր միշտ էլ կան: Աշխատում եմ նոր երգիս վրա, որը անակնկալ կլինի իր ոճային տարբերությամբ և առհասարակ: Ինչ վերաբերում է գործունեությանս` այն երբեք հետին պլան չի մղվի, քանի որ ես ապրում եմ երգով. Դա իմ ներքին աշխարհի շարժիչ ուժն է:

  Մի անգամ նշել եք, որ ամուսնությունից հետո չեք ցանկանա աշխատել ակումբում, քանի որ ընտանիքի համար ժամանակ տրամադրելն ավելի կարևոր է, քան ակումբում երգելը: Այժմ աշխատու՞մ եք, և արդյո՞ք բացի ձեր ցանկությունից ձեր ամուսինը` Գարիկը չի խոչընդոտում ակումբային ձեր գործունեությանը:                                      

  Չեմ ասել, որ չեմ ցանկանա ակումբում աշխատել, այն միշտ էլ ինձ համար հետաքրքիր է եղել: Այժմ կցանկանայի աշխատել, եթե ժամանակս ներեր, ուղղակի այս պահին և'  ընտանիքիս եմ ժամանակս տրամադրում, և' նոր երգերիս ստեղծմանը: Կարծում եմ` առայժմ այնպես կանեմ, որ երկուսն էլ հասցնեմ:

 Ձեր հետագա քայլերի մեջ էր մտնում «Քեզ նման փեսա չկա» երգի տեսահոլովակը, բայց կարծես թե այն սպասեցնել է տալիս, ինչու՞ :Կարո՞ղ եք բացել փակագծերը, թե ինչպիսի՞ն կլինի տեսահոլովակը, քանի որ մեկ անգամ նշել եք, որ այն հիմնաված է լինելու ձեր հարսանեկան կադրերի վրա: Եթե չեմ սխալվում ձեր ամուսինը դեմ էր իր լուսանկարները համացանցում հրապարակելուն, փաստորեն նա արդեն դեմ չէ՞ տեսահոլովակում երևալուն: 

  Այո պլաններիս մեջ էր և արդեն պատրաստվում էի նկարահանել տեսահոլովակ, բայց մտափոխվեցի և ցանկացա լրիվ նոր ոճի մեջ ստեղծագործել, որը անսպասելի և անակնկալ կլինի բոլորի համար:

 Ի՞նչն է փոխվել ձեր առօրյայում, ինչպե՞ս է իրեն զգում Սյուզի Մելիքյանը ամուսնացած կնոջ կարգավիճակում:                          

 Շատ բան է փոխվել. այն ժամանակ, երբ արթնանում էի մտածում էի միայն իմ գործերի և իմ պլանների մասին, իսկ այսօր արթնանալով առաջնայինը ընտանիքիս եմ ժամանակ հատկացնում, տնային գործերով եմ զբաղվում և հետո նոր զբաղվում եմ իմ երգարվեստով:

 Մոտ ապագայում նախատեսվու՞մ է ընտանիքի համալրում:

 Ապագայից չեմ ցանկանում խոսենք.առաջ Աստված, որը բարին է: Դեռևս նորություն չունենք:

 

Նշենք նաև, որ  Սյուզին չցանկացավ պատասխանել մի քանի հարցերի, որոնք վերաբերում էին իր անձնական լուսանկարները ԶԼՄ-ներին տրամադրելուն, իրեն համերգասրահների բեմերում երգելու փոխարեն ավելի շատ կորպորատիվ երեկույթներին տեսնելուն, և երգարվեստն իր կողմից անուշադրության մատնելուն:

 

 Հեղինակ` Անահիտ Հարությունյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին