▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարունակեք աղոթել վիրահատությանս բարեհաջող ելքի համար` ինձ դա հիմա շատ պետք է….

Ես էլ բոլորի պես միշտ մտածել եմ, թե ինձ հետ երբեք վատ բան չի պատահելու, ես ինչ-որ ծանր հիվանդությամբ չեմ հիվանդանալու, չեմ զգալու բժշկի «դատավճռի» ցավն ու ծանրությունը, չեմ մեռնելու…

Չեմ էլ մտածել,, որ սեփական «բժշկական դատավճիռս» այդքան սառն ու հանգիստ կընդունեմ, ուղղակի կյանքս աներևակայելի արագությամբ, վայրկյանների ընթացքում կվերլուծեմ ու նույն արագությամբ կառանձնացնեմ առաջնահերթ պլաններս ու անելիքներս, որ փորձեմ հասցնել ավարտին….

Փառք ԱՍՏԾՈՒՆ, բժիշկները երբեմն սխալվում են ու դրանով կյանքը հազար կամ միլիոն անգամ ավելի շատ սիրելու առիթ են տալիս, կամ բացառիկ հնարավորություն` ինքդ քեզ վերածնված ու նոր մարդ զգալու….

Այսօր ես ՎԵՐԱԾՆՎԵՑԻ:

Իմ ընկերներ ու հարազատներ, շնորհակալ եմ ձեր աղոթքների ու բարեմաղթանքների համար, ձեր ուշադրությունն այս օրերին ինձ գերբնական ուժ է տվել:

Շարունակեք աղոթել վիրահատությանս բարեհաջող ելքի ու շուտ ապաքինման համար, ինձ դա հիմա շատ պետք է….

 

Գայանե Փայտյան

Լուսանկարը` Նահապետ Սիմոնյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին