▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիտամինի Չարենցը վիրավորեց ամուսնացած բաժանված աղջիկներին

Վիտամինի Չարենցը վիրավորեց ամուսնացած բաժանված աղջիկներին:

Այո, ժողովուրդ, նոր Վիտամինն էի նայում ու Չարենցը, անդրադառնալով Բժշկի ավտոներին (Էն որ վաճառողները ասում են բժշկի ավտոյա համարյա չի քշել), համեմատություն արեց ամուսնանացած բաժանված աղջիկներին ու ասեց. «Ոնց, որ ասենք, ինքը լավ աղջիկա, չնայած ամուսնացած բաժանվածա, բայց բժշկի կնիկա եղել համարյա չի քշել (Պարզ է ինչ ի նկատի ունեցավ)»: 
Հարգելի Չարենց ո՞վ դառար դու, որ ավտոյի քշված լինելը բերես համեմատես աղջիկների ամուսնացած բաժանված լինելու հետ: Եթե ձեր գյուղում ամուսնացած բաժանված աղջիկ լինելը արդեն մահի հավասար բանա, ասեմ քեզ, որ լիքը ամուսնացած ու բաժանված կարգին աղջիկներ կան, որոնք ավելի բարոյական են նրանցից, ովքեր ամուսնացած չեն, կույս են, բայց էնքան անբարոյական բան են արել, որ ավելի լավա իրա մարդու հետ սեքս արած լիներ: 
Ավելին ասեմ, էլի կարողա ձեր գեղում դա չեն հարգում, բայց պատկերացրու լիքը տղաներ կան, որոնք ամուսնանում են կյանքի բերումով անբախտ ամուսնացած ու բաժանված աղջիկների հետ ու շատ էլ երջանիկ կյանք են վարում: 
Էնպես, որ. «Հարգելի Չարենց, ասացինք մի քիչ կարելի է եթերային օրենքները ոտնահարել` հումորը ծիծաղելու լինելու համար, բայց չասիքն, որ պետք է ոտնահարել մարդկային որակները ու քո չստացված հումորները կառուցել ամուսնացած բաժանված աղջիկների վրա անիմաստ համեմատություններ անելու համար»:

 

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջից 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին