Երեկ Ալլա Պուգաչովայի ծննդյան օրվա կապակցությամբ ռուսական «Առաջին ալիքով» տեղի է ունեցել «Կուրաժ» սերիալի պրեմիերան, որում ներկայացվում են Պուգաչովայի կյանքի մանրամասները: Ուշագրավն այն է, որ այս սերիալը հիմնված է Պուգաչովայի նախկին ամուսիններից` Ալեքսանդր Ստեֆանովիչի պատմության վրա, ով հանդես է եկել ռեժիսորի դերում, ինչպես նաև սերիալում մարմնավորել է ինքն իրեն:
Ըստ սերիալի` Ալլայի հերոսուհու անունը Գալա է և վերջինս հանդիպում է ազգությամբ հայ դիրիժորի հետ, սակայն պետք է նշել, որ սերիալում հայերի նկատմամբ խոսվում է ակնհայտ ծաղրանքով: Համենայն դեպս այն տեսարանում, որում Ալլա-Գալան հանդես է գալիս հայկական նվագախմբի հետ, սերիալի հերոսների կողմից հնչում է կարծիք, որ դահլիճում հավաքվել էին հայեր, ինչն էլ ենթադրում էր «սպեցիֆիկ» հանդիսատես: Բացի այդ հերոսները ծաղրել էին նաև Գալայի հագուստը`ասելով, որ այն նույնպես հայերի ձեռքի աշխատանքն է: