Ռուսական ճանաչված երգչուհի Ժաննա Ֆրիսկեն ԱՄՆ-ում բուժվում է գլխուղեղի քաղցկեղի դեմ:
Բժիշկները նշում են, որ արտիստուհու վիճակն ուրախացնում է. նրա գլխուղեղի չարորակ ուռուցքն արագորեն փոքրանում է:
Երգչուհին այժմ ամբուլատոր բուժում է ստանում, հիվանդանոց այցելում է միայն որոշակի գործողությունների համար:
Վերջին շաբաթների ընթացքում, Ֆրիսկեն 10 կգ նիհարել է, ինքուրույն կարողանում է կանգնել եւ գրեթե ազատվել է տեսողական խնդիրներից: Երգչուհին իրեն լավ է զգում, նույնիսկ ընկերների ուղեկցությամբ երբեմն զվարճանքի վայրեր է այցելում:
Նրան աջակցում են ոչ միայն հարազատները, այլ նաև երկրպագուները: Հիշեցնենք, որ նրանք վերջերս նկարահանել էին տեսահոլովակ, որը կոչել են «Ժաննա ապրիր, Ժաննա պարիր»: