Դիտեք նաև՝
Asekose.am-ի ունեցած տեղեկություններով` վաղը` ապրիլի 22-ին, Երևանում տեղի է ունենալու ևս մեկ էլիտար հարսանիք:
Ամուսնանում է երգչուհի Սոֆի Մխեյանի եղբայրը` Գոռ Մխեյանը:
Հյուրերի թվում լինելու են ինչպես շոու բիզնեսի ներկայացուցիչներ, այնպես էլ քաղաքական դեմքեր:
Հիշեցնենք, որ Սոֆի և Գոռ Մխեյաննների հայրը նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանն է, ով Ազգային Ժողովում էր հայտնվել ՕԵԿ համամասնական ընտրացուցակով, սակայն, ըստ մամուլի հրապարակումների, ՕԵԿ-անների մոտ զայրույթ էր առաջացրել նրա գաղտնի կապերը ՀՀԿ-ի հետ:
Սամվելի Նիկոյանի` ԱԺ նախագահության օրոք, Գագիկ Մխեյանը եղել է նաև խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար, սակայն, հակառակ որոշ շրջանակների ջանքերի, նա այդ պաշտոնում չի հաստատվել, այլ նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:
Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների` Գոռ Մխեյանի հարսանիքի գլխավոր հյուրերից է լինելու երգիչ Ձախ Հարութը:
Asekose.am-ի թղթակիցը խոսել է Սոֆի Մխեյանի հետ` պարզելու եղբոր հարսանեկան արարողության որոշ մանրամասներ, սակայն երգչուհին հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ` ասելով, որ պետք չէ կենտրոնանալ այդ իրադարձության վրա և որ պատրաստ է հարսանիքի մանրամասների մասին խոսել միայն դրա ավարտից հետո: