▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց ցեղասպանության ողբերգությունը վերաբերվում է նաև ինձ. Թինա Կանդելակի

Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին ֆեյսբուքյան իր էջում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հետևյալ գրառումն է կատարել.

«Այսօր լրանում է թուրք ժողովրդի կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանության 99-րդ տարելիցը: Այս օրը նշանակվել է ի հիշատակ 1915թ-ին Օսմանյան կայսրությունում զոհված հայերի:

Իմ մայրը հայուհի է, այդ իսկ պատճառով այս ողբերգությունը վերաբերվում է նաև ինձ և իմ ընտանիքին: Ամեն տարի այս օրը ես սգում եմ հայ ժողովրդի հետ և ցավում եմ այդ ողբերգության համար, որը խլել է միլիոնավոր անմեղ մարդկանց կյանքեր:

Եղեռնի զոհերի լուսափայլ հիշատակ»:


 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին