Կայացավ Էմմիի նոր ՍԻՐԵԼՈՎ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան:
Տեսահոլովակը հասանելի է արդեն նաև Համացանցում: Երաժշտության հեղինակը Արմեն Ղազարյանն է, երգի խոսքը պատկանում է Սիլվա Հակոբյանի գրչին, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է:
Ընդհանուր առմամբ վատ երգ կամ վատ տեսահոլովակ չէ` հայաստանյան լսարանի համար այն կընդունվի, քանի որ և երգը և տեսահոլովակը ստանդարտ ու տիպիկ հայաստանյան շոու-բիզնեսյան "արտադրանք" է, հետևաբար`հաջողություն կունենա:
Դե այսպես ասենք հայաստանյան սիրային լիրիկան իր` պատկերավոր ասած "դժբախտ երջանկություն" վիճակներով ներկա էր նաև այստեղ: Ինչն է վատ` չկա այն ուրույն գիծը, այն ինքնահատուկ տարրը, որը կապահովեր Էմմիի ձեռագիրը:
Միջին վիճակագրական լսարանի համար այն նույնիսկ սպասված էր, քանի որ Արամի եվրատեսիլյան կատարումը բավականին խառնեց ինչպես այդ լսարանի մոտեցումներն ու կրիտերիաները, անկախ թե բոլորը միաբերան գոչեցին "բռավո Արամ", այնպես էլ առհասարակ հայաստանյան դաշտի խաղաքարտերը, որովհետև նորամուծություններ շատ ուներ ու հայաստանյան ստանդարտներին չէր ենթարկվում:
Միևնույն ժամանակ,. սակայն չենք բացառում, որ երգչուհու մենեջեր Աղավնի Մանուկյանին ահագին քրտնաջան աշխատանք կպահանջվի այս կատարման ցանկալի կամ ակնկալելի PR-ն ապահովելու համար, սա էլ այն դեպքում,եթե Արամի այսպես ասած "հեղափոխականությունը" լսարանի ճաշակն ավելի բարձր մակարդակի հասցրած լիներ ու ավելի մոտեցրած կամ արևմտյան կամ ռուսական երաժշտական լսարանի ճաշակին: