Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ երգչուհի Նանան Ռուսաստանում մեծ շուքով նշել է իր ծննդյան արարողությունը, որին ներկա են եղել նրա ընկերները, գործընկերները, ինչպես նաև բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում` Ռուսաստանում հայտնի հայազգի հումորիստ Կարեն Ավանեսյանը:
Համացանցում հայտնվել է Նանայի մոլի երկրպագուհու շնորհավորանք-խոստովանությունը: Ըստ երկրպագուհու` ինքը տարիներ շարունակ սիրել և հետևել է Նանայի գործունեությանը: Նշենք, որ իր սերը ևս մեկ անգամ ցույց տալու համար աղջիկը տեսանյութում պարբերաբար օգտագործում է «քաղցրս, սիրունս, ցավդ տանեմ» և այլ նմանատիպ փաղաքշական բառեր և արտահայտություններ: